Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում անցկացվում է «Կին» ամենամյա կինոփառատոնը

Հայաստանում անցկացվում է «Կին» ամենամյա կինոփառատոնը
02.11.2014 | 12:42

Այս տարի նոյեմբերի 1-5-ին Երևանում անցկացվում է 11-րդ ամենամյա «Կին» կինոփառատոնը։

Փառատոնի նպատակներն են հասարակության մեջ կնոջ դերի և տեղի վերաիմաստավորումը և կնոջ խնդիրների բարձրաձայնումը կինեմատոգրաֆիայի միջոցով։
Փառատոնի ընթացքում աշխարհին կներկայացվեն հայ կին ռեժիսորների ստեղծած ֆիլմեր։
Այս տարի փառատոնին ներկայացված է 57 ֆիլմ` 15 երկրից։ Փառատոնի ցուցադրության օրերի և օրակարգի մասին կարելի է տեղեկանալ փառատոնի Facebook-ի պաշտոնական էջից։
Փառատոնի վերջում հաղթողները կպարգևատրվեն «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում։ Հետահայաց կցուցադրվեն նաև մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի աշխատանքները։

Բացի ֆիլմերի ցուցադրություններից, փառատոնի շրջանակում նախատեսվում են անցկացնել սեմինարներ, կլոր սեղաններ և քննարկումներ։

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ